«Բավարիան» հայտարարել է Թել-Ավիվի «Մաքկաբիի» և Իսրայելի հավաքականի դարպասապահ Դանիել Պերեցին ձեռք բերելու մասին։
23-ամյա դարպասապահը մյունխենյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ։
Անցած մրցաշրջանում Պերեցը բոլոր մրցաշարերում «Մաքկաբիի» 45 խաղում բաց թողեց 32 գնդակ, 25 հանդիպումներում Դանիելին հաջողվեց անառիկ պահել դարպասը։