«Այաքսի» կիսապաշտպան Մոհամեդ Կուդուսը մոտ է Անգլիա տեղափոխվելուն

«Այաքսի» կիսապաշտպան Մոհամեդ Կուդուսը մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն, հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիները համաձայնության են եկել 23-ամյա գանացի տրանսֆերի շուրջ։ Նրանք նախապես կվճարեն 41,5 միլիոն եվրո գումարած 3 միլիոն բոնուսներ: Բացի այդ, «Այաքսը» կարող է ստանալ խաղացողի ապագա վաճառքից ստացված շահույթի 10 տոկոսը։

Կուդուսը «Այաքսում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 23-ամյա գանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: