Մարկ-Անդրե տեր Շտեգենը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը:

Դարպասապահը թիմում խաղում է ինը մրցաշրջան։ Այս ընթացքում 31-ամյա գերմանացին անցկացրել է 379 պաշտոնական հանդիպում, որոնցում բաց է թողել 368 գոլ։

«Բարսելոնան» օգոստոսի 27-ին Լա Լիգայի երրորդ տուրում արտագնա խաղում կմրցի «Վիլյառեալի» հետ։