«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն վնասվածք է ստացել և երկար ժամանակ բացակայելու է: Ֆուտբոլիստը չի կարողանա օգնել Անգլիայի հավաքականին առաջիկա հանդիպումներում։
Հաղորդվում է, որ 28-ամյա պաշտպանը մկանային վնասվածք է ստացել։ Նրա առողջական վիճակի գնահատումը շարունակվում է, բայց մտավախություն կա, որ Շոուն շարքից դուրս կմնա մի քանի շաբաթով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Անգլիայի հավաքականը սեպտեմբերի 9-ին Եվրոպայի առաջնության որակավորման փուլում կխաղա Ուկրաինայի հետ, իսկ սեպտեմբերի 12-ին նախատեսված է ընկերական հանդիպում Շոտլանդիայի հետ։
Անգլիական Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի շրջանակներում օգոստոսի 26-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Նոթինգհեմ Ֆորեսթին»: