«Սևիլիան» հայտարարել է Բելգիայի հավաքականի վինգերի հետ պայմանագիր կնքելու մասին

«Սևիլիան» հայտարարել է «Հերտայի» և Բելգիայի հավաքականի վինգեր Դոդի Լուկեբակիոյի հետ պայմանագիր կնքելու մասին:

25-ամյա բելգիացու պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermakt պորտալի տվյալներով՝ գործարքը կազմել է 10 մլն եվրո։

Անցած մրցաշրջանում Լուկեբակիոն Բունդեսլիգայի 32 խաղում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։