«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը բացատրել է, թե ինչու է նախընտրում «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին, քան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: Մեսսին ինձ համար լավագույնն է, քանի որ նա ստիպում է մարդկանց ասել. «Ես մարզադաշտ եմ գնում նրա նրբագեղ խաղի պատճառով»։ Միաժամանակ նա շատ արդյունավետ է գոլեր խփելու և ռեկորդների ու տիտղոսների հասնելու գործում։
Կրիշտիանուն ուժեղ է նաև վիճակագրությամբ և տիտղոսներով, բայց Մեսսին պարզապես ավելի նուրբ և էլեգանտ ֆուտբոլիստ է»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում DAZN-ը։