Կառլո Անչելոտտի․ «Լուկա Մոդրիչը կմեկնի՞ Սաուդյան Արաբիա»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի՝ Սաուդյան Արաբիայից ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ խորվաթ կիսապաշտպանը դժգոհ է նոր մրցաշրջանում իր խաղաժամանակից։

«Լուկա Մոդրիչը կմեկնի՞ Սաուդյան Արաբիա։ Լուկան արդեն որոշել է մնալ այստեղ։

Նա դժգոհ է, որ չի խաղում։ Շատ տարօրինակ է տեսնել չխաղացող Լուկա, բայց նա րոպեներ կունենա, անկասկած։ Նա մեզ կօգնի ընթացիկ մրցաշրջանում»,- Անչելոտիին իր Twitter-ում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։