Ժերեմի Դոկու․ ««Մանչեսթեր Սիթին» համաշխարհային ֆուտբոլի լավագույն թիմն է

«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ժերեմի Դոկուն մեկնաբանել է իր տեղափոխությունը անգլիական «Ռենից»:

«Սա հիանալի օր է ինձ համար և՛ անձնական, և՛ մասնագիտական ​​առումով: «Մանչեսթեր Սիթին» համաշխարհային ֆուտբոլի լավագույն թիմն է, և այստեղ գալը շատ յուրահատուկ իրադարձություն է ինձ և իմ ընտանիքի համար:

Ես երիտասարդ ֆուտբոլիստ եմ, ով սովորելու և առաջադիմելու շատ բան ունի։ Աշխատելով Պեպ Գվարդիոլայի և նրա անձնակազմի հետ, խաղալով բարձրակարգ ֆուտբոլիստների կողքին, ես շատ ավելի լավը կդառնամ: Ես համոզված եմ դրանում։

Անցած մրցաշրջանում «Սիթիին» դիտելը զարմանալի էր: Թրեբլ նվաճելը ֆուտբոլում ամենադժվար բանն է, և նրանք դա արեցին: Դուք չեք պատկերացնում, թե որքան հուզիչ է միանալ այս թիմին: Չեմ համբերում, թե երբ եմ խաղալու: Հուսով եմ՝ կկարողանամ գոհացնել երկրպագուներին»,- Դոկուի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը: