«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին վնասվածք է ստացել մարզման ժամանակ և բաց կթողնի 6 շաբաթ, հայտնում է կատալոնացիների մամուլի ծառայությունը: 20-ամյա իսպանացին աջ ազդրի մկանի վնասվածք է ստացել։ Ինչպես հայտնում է Football Espana-ն, ֆուտբոլիստը կապաքինվի մոտ 6 շաբաթ, իսկ հոկտեմբերի սկզբին կկարողանա խաղադաշտ վերադառնալ։
Այսպիսով, ֆուտբոլիստը բաց կթողնի Լա Լիգայի՝ «Վիլյառեալի», «Օսասունայի», «Բետիսի», «Սելտայի», «Մալյորկայի», «Սևիլիայի» և «Գրանադայի» դեմ հանդիպումները, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի առաջին երկու հանդիպումները:
2021 թվականից ի վեր Պեդրին վնասվածքի պատճառով բաց է թողել 300 օր։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։