Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է այն մարզիչների մասին, որոնք իրեն դուր են գալիս։
«Ինձ պես մարզիչ չկա։ Ինձ դուր են գալիս նրանք, ովքեր մեծ փոփոխություններ են կատարում խաղում, ինչպիսիք են Գվարդիոլան, Դե Զերբին կամ Արտետան, և նրանք, ովքեր կարողանում են մոտիվացնել ֆուտբոլիստներին, ինչպես Բորդալասը, ում ես հանդիպել եմ և ում ես իսկապես սիրում եմ: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա մոտիվացնում թիմին»,- Անչելոտի Marca-ի խոսքերն է մեջբերում
«Ռեալը» Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանում մեկնարկեց երկու հաղթանակով։ Առաջին տուրում մադրիդյան ակումբը հաղթել է «Աթլետիկին» (2:0), իսկ երկրորդ տուրում հաղթել է «Ալմերիային»(3:1):