Ռոմելու Լուկակուն կարող է մնալ լոնդոնյան թիմում առնվազն ևս մեկ մրցաշրջան

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է մնալ լոնդոնյան թիմում առնվազն ևս մեկ մրցաշրջան։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր պաշտոնական կայքում։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է Լուկակուի հետ քննարկել այս մրցաշրջանում բելգիացուն «Չելսիի» կազմում ընդգրկելու հնարավորությունը։ Արգենտինացի մասնագետի այս որոշումը կապված է Նիկոլաս Ջեքսոնին մաքուր հարձակվողի դիրքում այլընտրանքների բացակայության հետ։

՛2022/23 մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ Բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 37 հանդիպում, որոնցում նա դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 մլն եվրո։