Լիոնել Մեսսին առաջին անգամ չկարողացավ գոլ խփել «Ինտեր Մայամիի» կազմում

ԱՄՆ-ի բաց գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ինտեր Մայամին» հաղթեց «Ցինցինատիին»։

«Ինտերի» գլխավոր աստղ Լիոնել Մեսսին այս խաղում առաջին անգամ չկարողացավ գրավել մրցակցի դարպասն առաջին անգամ «Ինտեր Մայամիի» կազմում։

Այդուհանդերձ, արգենտինացին 2 գոլային փոխանցման շնորհիվ կարողացավ շարքը հասցնել 8 խաղի անընդմեջ: Ընդհանուր առմամբ Լեոն 13 արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել (10 գոլ, 3 գոլային փոխանցում)։