Նիկոլյա Պեպեն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի առաջնությունում

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Նիկոլյա Պեպեն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի առաջնությունում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Սաուդյան ակումբներից մեկը բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ և արդեն առաջարկել է մինչև 2027 թվականը գործող պայմանագիր՝ մրցաշրջանում 15 միլիոն եվրո աշխատավարձով։

Չի նշվում, թե որ ակումբն է հետաքրքրված Պեպեով, բայց նա հաստատ ներառված չէ «Արսենալի» նոր մրցաշրջանի ծրագրերում։