«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մաքսիմո Պերոնեն վարձավճարով տեղափոխվել է «Լաս Պալմաս», հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
20-ամյա արգենտինացին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Վելեսից» այս տարվա հունվարին։ Դրանից հետո նա երկու հանդիպում է անցկացրել «քաղաքայինների» հիմնական կազմում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։