«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը տեղափոխվեց Իսպանիա

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մաքսիմո Պերոնեն վարձավճարով տեղափոխվել է «Լաս Պալմաս», հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։

Պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

20-ամյա արգենտինացին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Վելեսից» այս տարվա հունվարին։ Դրանից հետո նա երկու հանդիպում է անցկացրել «քաղաքայինների» հիմնական կազմում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։