«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն նվերներ է արել իր բոլոր թիմակիցներին։
Ինչպես հայտնում է ESPN-ը, բելգիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին պլատինե Apple iPhone հեռախոսներ է նվիրել: Նշվում է, որ այս կերպ ֆուտբոլիստը որոշել է շնորհավորել թիմին նախորդ մրցաշրջանում անգլիական թիմը նվաճած թրբլի կապակցությամբ՝ նվաճելով Անգլիայի գավաթը, Պրեմիեր Լիգան և Չեմպիոնների Լիգան։
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանում Կևին Դե Բրույնեն անցկացրել է 32 հանդիպում, դարձել 7 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Բելգիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։