Բենջամին Պավարի տեղափոխությունը «Ինտեր» համաձայնեցված է

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենջամին Պավարի տեղափոխությունը Միլանի «Ինտեր» համաձայնեցված է։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացին շուտով բուժզննում կանցնի ու պայմանագիր կկնքի։

Իտալական ակումբը տրանսֆերի համար կվճարի 30 մլն եվրո։ Գործարքը ներառում է նաև մի քանի միլիոնի չափով բոնուսներ։

Նախորդ մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։