Ժերեմի Դոկուն տեղափոխվում է անգլիական գրանդ

«Ռենի» հարձակվող Ժերեմի Դոկուն բուժզննում է անցնում «Մանչեսթեր Սիթիի» մարզաբազայում։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, եթե ամեն ինչ հարթ ընթանա, կողմերը շուտով պետք է պաշտոնապես հայտարարեն տրանսֆերի մասին, որը կկազմի 65 մլն եվրո։

Աղբյուրը նշում է, որ կողմերին արդեն հաջողվել է փոխանակել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Դոկուն պատրաստվում է փոխարինել աջ եզրային հարձակվող Ռիյադ Մահրեզին «Մանչեսթեր Սիթիում», ով այս ամառ տեղափոխվել էր Սաուդյան Արաբիա։