«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեջքի վիրահատության է ենթարկվել, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 52-ամյա մասնագետը վերջերս մեջքի ուժեղ ցավերից է տառապել և շտապ վիրահատության նպատակով թռչել է Բարսելոնա։
Գլխավոր մարզչի բացակայության դեպքում թիմը ժամանակավորապես կգլխավորի Խուանմա Լիլյոն։ Գվարդիոլայի վերադարձը ակումբ սպասվում է առաջիկա միջազգային ընդմիջումից հետո։