Մուսա Մարեգան հեռացել է սաուդյան «Ալ-Հիլալից»

Մալիացի հարձակվող Մուսա Մարեգան հեռացել է սաուդյան «Ալ-Հիլալից» և դարձել ազատ գործակալ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը Twitter-ի իր էջում։

32-ամյա հարձակվողը սաուդյան ակումբին միացել է 2021 թվականի ամռանը՝ ազատ տրանսֆերով տեղափոխվելով Պորտուից։ Մարեգան չորս տիտղոս է նվաճել «Ալ-Հիլալի» հետ: Մուսան օգնեց ակումբին հաղթել Ասիայի Չեմպիոնների Լիգան 2020/2021 մրցաշրջանում։

Հաջորդ տարի Մարեգան «Ալ-Հիլալի» հետ դարձավ Սաուդյան Արաբիայի չեմպիոն եւ երկրի Սուպերգավաթակիր։ Մալիացին նախորդ մրցաշրջանում հաղթել է Սաուդյան Արաբիայի գավաթը:

Ընդհանուր առմամբ, Մարեգան «Ալ-Հիլալի» կազմում անցկացրել է 75 հանդիպում, որոնցում խփել է 25 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Transfermarkt առցանց պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո: