Ռոբերտ Լևանդովսկին գոլ չի խփում մեկնարկային երկու տուրերում

Օգոստոսի 20-ին Բարսելոնան Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի տնային խաղում 2:0 հաշվով հաղթել է «Կադիսին»։

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն այս հանդիպմանը չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ, ինչպես առաջին տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (0:0):

Ըստ Opta-ի՝ Լևանդովսկին առաջին անգամ չի կարողացել գոլ խփել առաջնության առաջին երկու խաղերում 2012/13 մրցաշրջանից ի վեր։ Այդ ժամանակ նա խաղում էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: