«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը մեկնաբանել է թիմի խաղը Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի՝ «Թոթենհեմի» հետ խաղում (0:2)։
«Մենք շատ հնարավորություններ ունեինք գոլ խփելու։ Ես ինքս հիանալի պահ ունեցա առաջին խաղակեսում։ Ես, այնուամենայնիվ, պետք է գոլ խփեի: Մենք գոլ չխփեցինք, իսկ հետո զիջեցինք երկրորդ խաղակեսի սկզբում, և դրանից հետո դժվար էր վերադառնալ խաղ»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։
«Թոթենհեմը» 4 միավորով բարձրացավ ԱՊԼ-ի չորրորդ հորիզոնական։ «Մանչեսթեր Յունայթեդը» 3 միավորով 10-րդն է մրցաշարային աղյուսակում։