Կիլիան Մբապպեն խփած գոլից հետո ՊՍԺ-ի երկրպագուներին բղավել է «ես մնում եմ»

Կիլիան Մբապպեն վստահեցրել է երկրպագուներին, որ մնում է ՊՍԺ-ում։ Լիգա 1-ի երկրորդ տուրում «Թուլուզի» (1:1) տուգանայինից խփած գոլից հետո հարձակվողը փարիզցիների երկրպագուներին բղավել է «Ես մնում եմ»։

Հիշեցնենք, որ Մբապպեն հեռացվել էր ՊՍԺ-ի հայտացուցակից՝ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու պատճառով և բաց թողեց մինչմրցաշրջանային շրջագայությունը:

Նա չի խաղացել նաև Լիգա 1-ի առաջին տուրի «Լորյանի» դեմ խաղում (0:0): Հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ ակումբի և ֆուտբոլիստի դիրքերն ավելի են սերտացել, Կիլիանը վերադարձել է թիմի հետ մարզումներին։