Ջուդ Բելինգհեմը կրկնեց Կրշտիանու Ռոնալդուի ձեռքբերումը Մադրիդի «Ռեալում»

Շաբաթ օրը՝ օգոստոսի 19-ին, կայացավ Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի «Ալմերիա» – «Ռեալ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով՝ 3։1 հաշվով։

Մադրիդյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։ Առաջին տուրում նա գոլի հեղինակ դարձավ «Ատլետիկի» դեմ խաղում (2:0):

Այսպիսով, Բելինգհեմը Ռոնալդուից հետո առաջինն էր, ով գոլ խփեց «Ռեալի» կազմում Լա Լիգայի առաջին երկու խաղերում։ Պորտուգալացին 2009 թվականին 4 խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դարձել։