Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն իր առաջին հանդիպումն անցկացրեց Բունդեսլիգայում։
Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ 86-րդ րոպեին։ Նա արդյունավետ գործողությամբ աչքի չընկավ։
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» առաջին տուրում արտագնա խաղում գերգոլառատ ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ (4:4):