Ժոաու Կանսելուն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»: Ըստ Sport -ի՝ գործարքը հասել է վճռորոշ օրերին։

Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը հասկանում է, թե որքան գումար է պահանջում «Մանչեսթեր Սիթին» իր պաշտպանի վարձակալության համար: Պորտուգալացին շուտով կտեղեկացնի «Բարսելոնային», թե արդյոք ֆինանսապես հնարավոր է իրականացնել գործարքը տնտեսական ճգնաժամի պայմաններում։

Հիշեցնենք, որ 29-ամյա Կանսելուն ներառված չէ «Մանչեսթեր Սիթիի» և գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծրագրերում։ Ֆուտբոլիստի կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակը «Բարսելոնան» է։