Յուսուֆ Ֆոֆանան կարող է տեղափոխվել Անգլիա

«Մոնակոյի» կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հաղորդում The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նոթինգհեմ Ֆորեստը»։ Ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը առաջարկել է 35 մլն եվրո։

Անցած մրցաշրջանում Ֆոֆանան «Մոնակոյի» կազմում անցկացրել է 47 խաղ բոլոր մրցաշարերում: Կիսապաշտպանը դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։