Հայիթիի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (FHF) Իվ Ժան-Բարտը մարզական կենտրոնի երիտասարդ ֆուտբոլիստուհիների է բռնաբարել: Այս տեղեկությունը հրապարակել է The Guardian-ը: Ենթադրվում է, որ դեպքերը տեղի են ունեցել վերջին հինգ տարիների ընթացքում:
Նախագահի նկատմամբ մեղադրանք են ներկայացրել մարզական կենտրոնի հետ կապ ունեցող շատ մարդկանց կողմից, այդ թվում նաև տուժողների ընտանիքների անդամների: Նշվում է, որ տուժող ֆուտբոլիստուհիներից մեկը ստիպված է եղել նաև ընդհատել անցանկալի հղիությունը:
«Կա մի կին, ով ֆուտբոլիստուհիների նկատմամբ ճնշում էր գործադրում, որպեսզի աղջիկները սեռական հարաբերության մեջ մտնեն ֆեդերացիայի նախագահի հետ: Եթե նախագահը տեսնում ու հավանում էր մի ֆուտբոլիստուհու, անմիջապես նրա մոտ էր պատվիրակում այդ կնոջն, ով գնում և պոտենցիալ զոհին հայտնում էր, որ իրեն ցանկանում են հեռացնել մարզական կենտրոնից: Աղջիկը հուզվում էր, սկսում լացել, այդ ժամանակ նույն այդ կինը խորհուրդ էր տալիս խոսել նախագահի հետ», – պատմել է տուժողներից մեկը:
Անձամբ Ժան-Բարտը հերքում է այս մեղադրանքները: