DFB Pokal-2013/14. «Բորուսիա» Դորտմունդ – «Բավարիա»` 0-2 Գավաթի եզրափակիչ խաղն ամբողջությամբ (VIDEO)

Գերմանիայի գավաթի 2013/2014 խաղարկության եզրափակիչ հանդիպումը կայացավ Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում, ուր միմյանց հետ մրցեցին երկրի դրոշակակիրները՝ Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր:

Հանդիպման հիմնական ժամանակում խաղի հաշիվն այդպես էլ չբացվեց: Լրացուցիչ ժամանակում մյունխենցիներին հաջողվեց կոտրել մրցակցի դիմադրությունը: 107-րդ րոպեին Արյեն Ռոբբենը «Բավարիային» հաշվի մեջ առաջ մղեց, իսկ լրացուցիչ ժամանակի ավարտից հաշված վայրկյաններ առաջ աչքի ընկավ Թոմաս Մյուլերը:

«ԲՈՐՈՒՍԻԱ» (Դորտմունդ) – «ԲԱՎԱՐԻԱ»` 0-2 (0-0, 0-0)

0-1  Արյեն Ռոբբեն (107)
0-2  Թոմաս Մյուլեր (120+3)

Ներկայացնում ենք «Բորուսիա» (Դորտմունդ) – «Բավարիա» Գավաթի եզրափակիչ խաղն ամբողջությամբ

⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️

https://youtu.be/pFM34k0Enp0?t=1