«Բարսելոնան» բանակցություններ է վարում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Ժոաու Ֆելիշի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները 23-ամյա պորտուգալացուն մեկ մրցաշրջանով վարձակալելու համար առաջարկել են 6-7 միլիոն եվրո։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: Ֆելիշի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ հաշվարկված է մինչև 2027 թվականը։
2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում Ֆելիշը վարձավճարով հանդես եկավ «Չելսիում»։ Լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։