«Ինտերը» ցանկանում է գնել «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարին, հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը Պավարի տրանսֆերի համար առաջարկել է 25 մլն եվրո։ Սակայն այս տարբերակը չի գոհացնում գերմանական ակումբին, ովքեր ցանկանում են ավելին ստանալ ֆուտբոլիստի համար։
Նշվում է, որ Պավարը վերջերս անձնական զրույցում ասել է Յան-Քրիստիան Դրիսենին, որ մտադիր է հեռանալ «Բավարիայից»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 27-ամյա Պավարի համար վճարել մոտ 29 միլիոն եվրո։ «Բավարիայի» ղեկավարությունը ֆուտբոլիստի համար ցանկանում է 45-ից 50 միլիոն եվրո։