Մատեու Ալեմանին կարող է պաշտոն ստանալ անգլիական ակումբում

«Թոթենհեմը» դիտարկում է «Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին մարզական տնօրենի պաշտոնում՝ ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի:

Ալեմանին կատալոնական ակումբը կլքի սեպտեմբերի 2-ին։ Հունիսին նա մոտ էր «Ասթոն Վիլա» տեղափոխվելուն։

Օգոստոսի 16-ին «Բարսելոնան» հայտարարեց Դեկուի մարզական տնօրեն նշանակելու մասին։ Առայժմ Դեկուն և Ալեմանին կաշխատեն միասին։