Մոյսես Կայսեդոն «Չելսիում» կխաղա թիմի լեգենդար ֆուտբոլիստի խաղահամարով

«Չելսիի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն անգլիական թիմում կխաղա 25 խաղահամարով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Այս համարը «Չելսիում» 20 տարի է՝ ոչ-ոք չի կրել։ 25 համարը պատկանում էր «Չելսիի» լեգենդ, իտալացի կիսապաշտպան Ջանֆրանկո Զոլային։

Նշվում է, որ էկվադորցի ֆուտբոլիստը Զոլայից թույլտվություն է ստացել՝ ակումբ տեղափոխվելուց հետո իրեն հատկացնելու այս համարը։