Լիոնել Մեսսի․ «Մնում է վերջին փոքրիկ քայլը»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Լիգայի գավաթի կիսաեզրափակչում «Ֆիլադելֆիայի» նկատմամբ տարած հաղթանակը (4:1)։

«Մենք աշխատել ենք եզրափակիչ դուրս գալու համար և դա արեցինք: Մնում է վերջին փոքրիկ քայլը…»,- գրել է Մեսսին սոցցանցում։

Եզրափակչում «Ինտեր Մայամին» կհանդիպի «Նեշվիլին»։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին։