Լեանդրո Պարեդեսը թույլտվություն է խնդրել Դանիելե դե Ռոսիից՝ 16 համարը կրելու համար

«Ռոմայի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը, ով «Ռոմայում» հանդես է գալու 16 համարի խաղաշապիկով, նշել է, որ այն կրելու թույլտվություն է խնդրել լեգենդար Դանիելե Դե Ռոսիից։ Դե Ռոսիի հեռանալուց ի վեր թիմում այս համարը ոչ ոք չի կրել:

«Ես երբեք չէի վերցնի այս համարը, եթե չլիներ Դե Ռոսիի թույլտվությունը: Նա ինձ հաղորդագրություն ուղարկեց, որ ինձ համար ուրախ կլինի, եթե ես կրեմ 16 համարը։ Սա մեծ պատիվ է ինձ համար, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան։

Ես միշտ երախտապարտ կլինեմ նրան այն ամենի համար, ինչ նա արել է ինձ համար ոչ միայն խաղադաշտում, այլև դրանից դուրս։ Ուզում եմ օգտվել այս հնարավորությունից և կրկին շնորհակալություն հայտնել Դե Ռոսիիմ»,- ասել է Պարեդեսը «Ռոմայի» թվիթերյան էջում հրապարակված տեսանյութում։