«Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկը կարծում է, որ շատ մարդիկ չեն հասկանում ֆուտբոլիստների խնդիրները։
«Մարդիկ հաճախ չեն հասկանում այն ճնշումը, որին ենթարկվում են պրոֆեսիոնալ մարզիկները: Եվ որքան հետաքրքիր և սիրված է սպորտաձևը, այնքան ավելի մեծ ճնշում է գործադրվում, քանի որ ավելի շատ մարդիկ են դիտում, գիտեն դրա մասին և տեղյակ են վերջին նորություններին:
Շատ ու շատ սովորական մարդիկ ուղղակի չեն հասկանում։ Նրանք կարծում են, որ ֆուտբոլ խաղալը պարզապես խաղադաշտ դուրս գալն ու 90 րոպե վազելն է։ Նրանք շատ բաներ չեն տեսնում:
Ես արդեն լռում եմ իմ որոշ անձնական խնդիրների մասին, որոնց կարող ես հանդիպել կյանքում։ Բայց դա այլ հարց է, ես հիմա չեմ ուզում դժգոհել ինչ-որ խնդիրներից»,- ասել է Մուդրիկը Bombardier YouTube-ի ալիքում։