«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարը կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի առաջիկա հանդիպման սպասելիքներով։
«Իմ ֆուտբոլիստներն ինձ անընդհատ ցույց են տալիս, որ ես կարող եմ 100 տոկոսով վստահել իրենց: Նրանք կենտրոնացած են: Գավաթ նվաճելը գերագույն հպարտություն է: Իմ բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ «Սիթիի» դեմ և հաղթել:
Մենք եկել ենք այստեղ հաղթելու համար։ «Սիթին» կարող է պարտվել։ Ով գիտի, թե ինչ կլինի։ Բասկետբոլում, ջրագնդակում և ֆուտբոլում մեկ պահը կարող է փոխել ամբողջ խաղը։ Նույնիսկ մեծ թիմերը կարող են վատ օր ունենալ: Շատ գործոններ կարող են ազդել։
Նույնիսկ մեծ թիմերը երբեմն կորցնում են իրենց ֆուտբոլիստներին: Մենք գիտենք, թե ինչպես պետք է խաղանք։ Մենք պետք է օգտագործենք նրանց, ովքեր լավագույն ֆիզիկական և հոգեբանական մարզավիճակում են։ Այսպես պետք է գործենք։ Գաղափարը հնարավորինս լավ խաղալն է՝ օգտագործելով նրանց, ովքեր հասանելի են»,- Մենդիլիբարի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն:
«Մանչեսթեր Սիթի» – «Սևիլիա» խաղը կկայանա այսօր (օգոստոսի 16-ին) Հունաստանում։ Հանդիպումը կմեկնարկի 23:00-ին: