Մանուել Ականջի․ «Սա հնարավորություն է ևս մեկ գավաթ նվաճելու»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին «Սևիլիայի» հետ Սուպերգավաթի խաղից առաջ խոսել է թիմի տրամադրության մասին։

«Սա հնարավորություն է ևս մեկ գավաթ նվաճելու։ Մենք անհամբեր սպասում ենք դրան և ամեն ինչ կանենք հաղթելու համար: Մենք հիանալի տրամադրություն ունենք: Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։

Հիանալի մրցաշրջան էր: Չէի մտածում, որ նման հաջողության կհասնեմ, երբ պայմանագիր կնքեմ «Սիթիի» հետ։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք նվաճել մեկից ավելի գավաթ»,- Ականջիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։