«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»։
Մյունխենյան ակումբը շարունակում է Մանուել Նոյերին փոխարինող գտնել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, հայտնում է Sport1-ը: «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի՝ «Ռեալ» տեղափոխությունից հետո «Բավարիան» վերադարձավ Դե Խեայի տարբերակին։
Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2011-2023 թվականներին։