Դավիդ Ռայան բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել «Արսենալ»

Դարպասապահ Դավիդ Ռայան մեկնաբանել է «Բրենթֆորդից» վարձավճարով «Արսենալ» տեղափոխվելը։

«Ես յոթերորդ երկնքում եմ, որ կարող եմ նման մարտահրավեր ընդունել իմ կարիերայում և քայլ առաջ անել:

Ես երկար տարիներ հետևել եմ «Արսենալին», և Արտետայի ակումբ գալուց հետո դուք կարող եք տեսնել տարբերությունը: Ակումբը բոլորովին այլ կերպ էր խաղում։ Թիմի վստահությունն ու գնդակը կառավարելու կարողությունը հիմնական պատճառներն են, թե ինչու եմ ես այստեղ։ Կփորձեմ օգնել ամեն ինչով, ինչ կարող եմ»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։