Կլեման Լանգլեն մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն

Սաուդյան «Ալ-Նասր» ակումբը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեին։ Sport-ի տեղեկություններով՝ սաուդյան ակումբը այսօր նոր հանդիպում կանցկացնի՝ պայմանավորվելու տրանսֆերի շուրջ։

Նախկինում Լանգլեն որոշել էր տեղափոխվել «Թոթենհեմ», որի կազմում նա անցած մրցաշրջանում հանդես էր գալիս վարձավճարով։ Սակայն «Ալ-Նասրում» համոզված են, որ ֆինանսական բարենպաստ պայմանների պատճառով կարող են համոզել ֆուտբոլիստին տեղափոխվել։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ցանկանում է որքան հնարավոր է շուտ վաճառել Լանգլեին, որպեսզի ազատի տեղ աշխատավարձի ցուցակում և շահի ֆրանսիացու համար առնվազն 12 միլիոն եվրո։