«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին շարունակում է թիմ փնտրել։ Ֆուտբոլիստի առաջնահերթությունը Սերիա Ա-ում մնալն է։ Լրագրող Նիկոլո Շիրայի կարծիքով՝ Բոնուչին կարող է հայտնվել «Ֆիորենտինայում»։
Այս պահին պաշտպանը կոնկրետ տարբերակներ չունի, սակայն նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալը լավ հարաբերությունների մեջ է մանուշակների հետ։ Բոնուչին պատրաստ է դիտարկել նման տարբերակ, եթե հետաքրքրված լինի «Ֆիորենտինան»։ Այդ ընթացքում ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել ավելի երիտասարդ պաշտպանի հետ:
Լեոնարդո Բոնուչիի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Ավելի վաղ «Յուվենտուսը» տրանսֆերի էր հանել 36-ամյա ֆուտբոլիստին։