Կիլիան Մբապպեն չի միանա Մադրիդի «Ռեալին»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն այս ամառ չի միանա Մադրիդի «Ռեալին»: Մադրիդում իրադարձությունների այս շրջադարձը անձնական ձախողում չի համարվում, հաղորդում է Marca-ն։

Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձում էր դրսից հետևել իրավիճակի զարգացմանը և չէր պլանավորում պայմանագիր կնքել Մբապպեի հետ, ով չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Մադրիդցիները չեն բանակցել ոչ հարձակվողի, ոչ էլ ֆրանսիական ակումբի հետ։

Նշվում է, որ մադրիդցիները կշարունակեն հետևել իրավիճակին և կփորձեն պայմանագիր կնքել ֆրանսիացի հարձակվողի հետ 2024 թվականի ամռանը, երբ Կիլիան Մբապպեն դառնա ազատ գործակալ։