«Նապոլիի» նախկին մարզիչ Լուչանո Սպալետտին Իտալիայի հավաքականը գլխավորելու գլխավոր թեկնածուն է, հայտնում է Նիկոլո Սքիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) ղեկավարությունը իտալացի մասնագետին այս պաշտոնի ֆավորիտ է համարում։ Կողմերը կարող են կնքել երկու տարվա պայմանագիր, սակայն նրա տեղափոխության համար անհրաժեշտ է վճարել նրա նախկին ակումբին՝ «Նապոլիին» 3,2 միլիոն եվրոյի չափով ազատման կետ։
Ավելի վաղ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքել էր Ռոբերտո Մանչինին, ով ազգային հավաքականի հետ դարձել էր Եվրոպայի չեմպիոն։