«Բավարիան» վաճառել է հարձակվող Հարի Քեյնի ավելի քան 10000 մարզաշապիկ, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ այդ ցուցանիշը ռեկորդային է եղել «Բավարիայի» համար օրական ապրանքների վաճառքով։
Հիշեցնենք, որ «Բավարիան» հարձակվողի հետ պայմանագիր կնքելու մասին հայտարարեց օգոստոսի 12-ին: Հաղորդվում էր, որ մյունխենցիները 30-ամյա անգլիացու համար վճարել են 120 միլիոն եվրո։