Կատալոնական «Բարսելոնան» Լա Լիգայի մեկնարկային տուրում ոչ-ոքի խաղաց «Խետաֆեի» հետ արտագնա խաղում։
Թեժ ու համառ պայքարում անցած խաղում 3 կարմիր քարտ գրանցվեց։ Առաջին խաղակեսում դաշտից հեռացվեց Ռաֆինյան։ Երկրորդ կեսում «Խետաֆեի» ֆուտբոլիստ Խայմե Մատան ևս հեռացվեց։ Երրորդ կարմիր քարտն էլ ստացավ Չավին։
«Բարսելոնան» փորձում էր ամեն կերպ ճնշել ու գտնել մրցակցի բանալին, բայց չէր հաջողվում։
Լա Լիգա.
«Խետաֆե» – «Բարսելոնա» 0:0 (0:0)