Կրշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Սաուդյան Արաբիայի առաջնության առաջին տուրի հանդիպմանը

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք է ստացել Արաբական Չեմպիոնների գավաթի եզրափակչում՝ «Ալ-Հիլալի» դեմ խաղում:

Ինչպես հայտնում է The CR7 Timeline twitter-ը՝ հղում անելով Ariyadhiah-ին, պորտուգալացին օգոստոսի 14-ին չի մասնակցի Սաուդյան Արաբիայի առաջնության 1-ին տուրի՝ «Ալ-Իթթիֆադի» հետ հանդիպմանը։

Ռոնալդուն «Ալ-Հիլալի» հետ հանդիպման 115-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքել է էլեկտրամեքենայով։ Սկզբում Կրիշտիանուն կաղում էր, սակայն խաղից հետո թիմի հետ հաղթանակը տոնեց խաղադաշտում։

«Ալ-Նասրը» նվաճեց Արաբական Չեմպիոնների գավաթը, իսկ 38-ամյա պորտուգալացին եզրափակչում դուբլի հեղինակ դարձավ։