Լուիս Էնրիկե․ «Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Լիգա 1-ի 1-ին տուրում «Լորյանի» հետ ոչ-ոքին (0:0)։

«Ես խառը էմոցիաներ ունեմ։ Ինձ դուր եկավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստների վերաբերմունքը։ Թիմը լավ խաղաց պաշտպանությունում։ Առաջին խաղակեսում «Լորյանը» դաշտի կենտրոնը հատեց ընդամենը երեք անգամ, թեպետ շատ լավ ֆուտբոլիստներով թիմ է։

Սակայն մրցակցի տուգանային հրապարակում բավական սուր չգործեցինք, բավարար պահեր չստեղծեցինք։

Այնուամենայնիվ, մենք ակնհայտորեն գերազանցում էինք մրցակիցներին, բայց չկարողացանք խփել այն գոլերը, որոնք անհրաժեշտ են հաղթելու համար։ Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի»,- Էնրիկե RMC Sport-ի խոսքերն է մեջբերում