«Սևիլիայի» ավագ Խեսուս Նավասը «Վալենսիայի» հետ Լա լիգայի 1-ին տուրի խաղում ռեկորդ է սահմանել։ Ֆուտբոլիստը թիմում խաղացել է արդեն 17-րդ մրցաշրջան։ Ոչ մի այլ ակումբային ֆուտբոլիստ այսքան ժամանակ չի անցկացրել թիմում։
Նավասը 473 խաղ է խաղացել Իսպանիայի առաջնությունում։
«Սևիլիա» – «Վալենսիա» հանդիպումն ավարտվեց «Վալենսիայի» օգտին։ Հյուրերը հաղթեցին 1։2 հաշվով։