Մյունխենի «Բավարիա» տեղափոխված «Թոթենհեմի»նախկին ավագ Հարի Քեյնը հրաժեշտի նամակ է հղել անգլիական ակումբին։
«Իմ կարիերայի սկսվելու պահից ես ձեզնից մեկն եմ եղել: Ես ամեն ինչ արեցի, որպեսզի դուք՝ երկրպագուներդ, հպարտանաք ինձնով, վայելեք յուրահատուկ պահեր։ Հուսով եմ, որ իմ հետ եղած հիշողությունները հավերժ կմնան ձեզ հետ:
Ես զգացի, որ ժամանակն է հեռանալու, բայց չէի ցանկանում սկսել մրցաշրջանը իմ ապագայի վերաբերյալ բազմաթիվ չլուծված հարցերով: Կարծում եմ, որ նոր գլխավոր մարզչի և ֆուտբոլիստների համար կարևոր է կենտրոնանալ «Թոթենհեմին» վերստին բարձրանալու վրա: Ես հրաժեշտ չեմ տալիս, քանի որ երբեք չգիտես, թե ինչպես կլինի ամեն ինչ։ Շնորհակալություն, շուտով կհանդիպենք»,- գրել է Քեյնը սոցցանցերում։